ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • «Ժնև-2» մեկնարկից մինչ օրս Սիրիայում 5000 մարդ է զոհվել

    «Ժնև-2» մեկնարկից մինչ օրս Սիրիայում 5000 մարդ է զոհվել

    «Ժնև ֊2» համաժողովի բանակցությունների ընթացքում Սիրիայում 5000 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
  • «Սա մեր երեխաների համար ենք անում»

    «Սա մեր երեխաների համար ենք անում»

    ԵԿՄ համագումարի ավարտին Սերժ Սարգսյանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք գլխավորապես վերաբերում էին տնտեսական քաղաքականությանը: Տնտեսության մասին վատ խոսող «չարակամներին» Սերժ Սարգսյանը հակադարձեց օրինակով. «Եթե մեր վիճակն այդքան վատ է, գահավիժում ենք, ինչու են Հայաստանին այդքան պարտք տալիս: Մեր տնտեսությունն առողջ է, ամուր, տեղի են ունեցել էական փոփոխություններ»:
  • «Ընտրենք մեր ԵԿՄ նախագահին, վերջանա էթա»

    «Ընտրենք մեր ԵԿՄ նախագահին, վերջանա էթա»

    ԵԿՄ-ն այսօրվա հոբելյանական համագումարին կրկին միության նախագահ ընտրվեց Մանվել Գրիգորյանը: Նրա թեկնածությունն առաջարկեց մեկ այլ գեներալ Սեյրան Սարոյանը և նաև հավելեց, որ բաց` «երկրապահի պես» ընտրություն կազմակերպել:
  • «Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել»

    «Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել»

    «Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայրենասիրության հոմանիշ: Սա մեզ համար դժվար հասկանալի իրողություն է, որովհետև «հայրենասիրություն» ասելով հայերը հասկանում են բոլորովին այլ բան: Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սև» օրերով»,-այսօր ԵԿՄ համագումարում ասաց Սերժ Սարգսյանը` միաժամանակ շեշտելով, որ խաղաղ բնակիչների վրա կրակելը և սահմանային գործողությունները ոչ այլ ինչ են, քան մարդասպանություն:
  • Մեծ Բրիտանիայում գտել են մարդու հետքեր, ով ապրել է 800000 տարի առաջ

    Մեծ Բրիտանիայում գտել են մարդու հետքեր, ով ապրել է 800000 տարի առաջ

    Բրիտանացի գիտնականները Անգլիայի արևելքում հայտնաբերել են մոլորակի ամենահին բնակչի ոտքերի հետքերը:
    Նրանց հաշվարկով, հետքերը 800 հազար տարի վաղեմություն ունեցող հետքեր են: Այս մասին ասվում է Բրիտանական թանգարանի հայտարարության մեջ:
  • Սերժ Սարգսյանի ելույթը ԵԿՄ 10-րդ համագումարում

    Սերժ Սարգսյանի ելույթը ԵԿՄ 10-րդ համագումարում

    Սիրով ողջունում եմ համագումարի մասնակիցներին և ի դեմս ձեզ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգով և գործով երկրապահ են:
    Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ:
  • ԲՀԿ 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը

    ԲՀԿ 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը

    Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր և մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ:
    Խոստանում եմ մեկ բան` լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որևէ կեղծիք կամ գաղտնիք:
  • Սերժ Սարգսյան. Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու

    Սերժ Սարգսյան. Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու

    Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ԵԿՄ 10-րդ համագումարը, որին ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: ԵԿՄ համագումարը վարչության նախագահ է վերընտրել արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։
  • Մերկելը որոշել է հանդիպել ուկրաինացի ընդդիմադիրներին

    Մերկելը որոշել է հանդիպել ուկրաինացի ընդդիմադիրներին

    Փետրվարի 18-ին Բեռլինում տեղի կունենա հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների միջև: Ուկրաինական կողմից հանդիպմանը կմասնակցեն Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը:
  • Յուլիա Տիմոշենկոն հերքել է

    Յուլիա Տիմոշենկոն հերքել է

    Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման վայրում գտնվող Յուլիա Տիմոշենկոն հերքել է լուրերը, թե Խարկովի հիվանդանոցում գտնվելու ժամանակ իրեն է այցելել երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը: